Վթարի է ենթարկվել ՊՆ–ի ավտոմեքենան. 23 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ մի քանի օր առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետևանքով 23 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինվորներին տեղափոխել են հոսպիտալ, և նրանք ապաքինվում են:
Փաստի առթիվ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 377–րդ հոդվածի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է:
Վթարի է ենթարկվել ՊՆ–ի ավտոմեքենան. 23 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ