Սալոնիկում թուրքական հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» թերթը, Հունաստանի 2-րդ խոշորագույն քաղաքում՝ Սալոնիկում, հարձակում է իրականացվել տեղի թուրքական հյուպատոսության վրա։ Նշվում է, որ մի խումբ դիմակավոր մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են գցել շենքի վրա, որտեղ գտնվում է հյուպատոսարանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նրանցից մեկի ձեռքը վիրավորվել է հավաքված ամբոխի հետ բախման ժամանակ։ Ոստիկանները գործադրել են արցունքաբեր գազ ու ցրել ամբոխը։