Լրահոս

07.11.2011 16:25


Լավրով. «Իրանին հարվածելը սխալ քայլ կլինի Իսրայելի կողմից»

Լավրով. «Իրանին հարվածելը սխալ քայլ կլինի Իսրայելի կողմից»

«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում՝ դա շատ լուրջ սխալ կլինի, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով»,–ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նման կերպ է մեկնաբանել իսրայելական կողմի այն հայտարարությունը, թե վերջինս չի բացառում Իրանի նկատմամբ ուժ կիրառելու հնարավորությունը։

Լավրովի խոսքերով՝ ցանկացած հակամարտություն կարող է լուծվել միջազգային հանրության և ՄԱԿ–ի կանոնադրության սկզբունքների հիման վրա։

Հիշեցնենք, որ ուրբաթ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, թե Իսրայելը իրանական սպառնալիքի հարցն ավելի շատ հակված է լուծել ռազմական, քան դիվանագիտական ճանապարհով։

Այս խորագրի վերջին նյութերը