Քաղաքական

03.02.2024 19:22

Հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա թանկ նստած պսևդոքաղաքապետին. «Ազգային առաջընթաց»

Հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա թանկ նստած պսևդոքաղաքապետին. «Ազգային առաջընթաց»

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իր կցորդների հետ միասին, որոշել է Երևանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների։

Իրավական և քաղաքական առումով թերի այս գործողությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից։

Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։

Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։