Լրահոս

07.11.2011 16:22


Լյուդվիգ Խաչատրյան. «...թե՞ լուռ ու մունջ է անում, գիշե՞րն է անում, ցերե՞կն է անում՝ ոչ մի նշանակություն չունի»

Լյուդվիգ Խաչատրյան. «...թե՞ լուռ ու մունջ է անում, գիշե՞րն է անում, ցերե՞կն է անում՝ ոչ մի նշանակություն չունի»

ՀՀ ընտրական առաջին օրենսգրքի հեղինակ Լյուդվիգ Խաչատրյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ինքը գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում, «7օր»–ին ասել է.

Մարդիկ օրվա, ժամի ազդեցության տակ արտահայտություններ են թույլ տալիս՝ մտքներում պահած մի շատ կոնկրետ բան՝ ինչպես պահել իշխանությունը։

Լ. Խաչատրյանն ընդգծել է, որ վերջին 15 տարում ԿԸՀ–ի հրապարակած ընտրությունների պաշտոնական թվերի մեծ մասին չի հավատում, և այստեղ արդեն տարբերություն չկա՝ կեղծիքն առանց հայտարարությա՞ն է արվում, թե՞ նախապես հայտարարվում է դրա մասին։

–Կարևորն այն է, որ ընտրություններն առայժմ բացարձակապես կապ չունեն ժողովրդի կամարտահայտության հետ։ Թե ո՞վ է այնտեղ կեղծում, դրանից առաջ ինչ–որ բան հայտարարում է, թե լուռ ու մունջ է անում, գիշե՞րն է անում, ցերե՞կն է անում՝ գործնականում բացարձակապես ոչ մի նշանակություն չունի,–ավելացրել է Լ. Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը