Լիբիացի ապստամբները սպառնում են նոր կառավարությանը, թե նրանց էլ Քադաֆիի օրը կգցեն
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Լիբիայի նոր կառավարության Ազգային անցումային խորհրդի հարյուրավոր զինվորներ մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վճարել իրենց իրականացրած ծառայությունների դիմաց:
Չվարձատրված ապստամբները սպառնացել են, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում իրենք «կտապալեն այս կառավարությունն» այնպես, ինչպես վերացրին Քադաֆիի վարչակազմը:
Ապստամբներից մեկը հայտնել է, որ Ազգային անցումային խորհրդի՝ իշխանության գալուց մինչ օրս չեն տվել իրենց աշխատավարձերը:
Լիբիացի ցուցարարները կոտրել են հյուրանոցներից մեկի պատուհանները, ներխուժել սրահ ու աշխատակազմի հետ ծեծկռտուք սկսել: Մի քանի ցուցարարներ էլ օդ են կրակել: