Քաղաքական

31.01.2024 21:52

Հայաստանը պետք է վերլուծի իր ազգային շահերը, պետք է բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնվում. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Հայաստանը պետք է վերլուծի իր ազգային շահերը, պետք է բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնվում. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ում շատ ոգևորված են արտաքին պաշտպանական քաղաքականության հարցում Հայաստանի՝ դեպի հյուսիսատլանտյան դաշինք շարժվելու կապակցությամբ և որ ՆԱՏՕ-ն ավելի շատ մտերմություն է ցանկանում (Հայաստանի հետ-Խմբ.):

«Կարծում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտերմություն է ցանկանում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմությունն ինչ հետևանքներ է ունենում շատ երկրների համար՝ ներքաշում հակամարտություններում, ինքնիշխանության և անկախության կորուստ... և ամենակարևորը՝ ազգային շահերին հետևելու հնարավորություն կորուստ: Սակայն այս պարագայում պետք է վերլուծել՝ որոնք են Հայաստանի ազգային շահերը, պետք է բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, ինչ հարևաններ ունի, պետք է պատմության դասագրքեր կարդալ նրանց համար, ովքեր կողմ են արտահայտվում այն մտերմության օգտին, որը հարաբերությունների խզում կամ առնվազն վատթարացում է ենթադրում տարածաշրջանների երկրների, հարևանների հետ»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ «այս ամենը պետք է վերլուծել ու հասկանալ՝ ինչն է բխում Հայաստանի ազգային շահերից, ինչն է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարներում օգուտ բերում և ելնել այս ամենից, այլ ոչ թե կիսատ-պռատ խոսքերից, խոստումներից»։

Զախարովայի խոսքով՝ «Արևմուտքը բոլորին ամեն ինչ խոստանում է, սակայն խոստումները չի պահում»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։