Մասնագետ. «Հայերը գինի խմող ազգից վերածվել են օղի խմող ազգի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է, թե արդեն 4 տարի է, ինչ նոյեմբերի 7–ին իրենք նշում են գինու ազգային տոնը:
Բանն այն է, որ մինչև նոյեմբերի 7–ը բոլոր գինեգործների մոտ արդեն պատրաստ է առաջին գինին:
Ըստ Ավագ Հարությունյանի՝ Հայաստանում կոնյակի արտադրությունը միշտ խանգարել է գինեգործությանը, բայց այս տարին գինեգործության համար նպաստավոր է եղել։
– Շուկայում ստեղծված նման աժիոտաժի պատճառն ԱՊՀ երկրներում գինու նկատմամբ 65%-ով պահանջարկի աճն է։ Կոնյակը միշտ խանգարել է գինեգործությանը, սակայն նրա նկատմամբ պահանջարկի անկումը, ճգնաժամի պատճառով, նպաստեց գինեգործության ընդլայնմանը և զարգացմանը: Արդյունքում առաջին անգամ գյուղացին սպիտակ խաղողը կարողացավ վաճառել նվազագույնը 135 դրամով, իսկ կարմիր խաղողը`170 դրամով: Սակայն նման տիպի աժիոտաժը նպաստեց նրան, որ խաղողը մթերվեց,–ասել է նա։
Հայաստանի գինեգործների միության նախագահի կարծիով` մյուս տարի գինու համար նախատեսված խաղողի գինն էլ ավելի բարձր կլինի, կթանկանա նաև գինին։
Ավագ Հարությունյանի խոսքերով՝ մենք կորցրել ենք մեր ավանդույթները։
–Հայաստանը կորցրել է իր ավանդույթները: Մենք գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի: Օղին քաղաքական խնդիր է, գինին` մշակութային խնդիր, արվեստ,–ընդգծել է նա:
Ըստ նրա` ռուսները մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործում են 17 լիտր օղի, 10 լիտր գինի, հայերը` 15 լիտր օղի, 1,3 լիտր գինի, իսկ ֆրանսիացիները` 0,5 լիտր օղի, 48 լիտր գինի: