Քաղաքական

30.01.2024 18:31

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն մեկնաբանել է Երևանում «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ։

«Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ պղծման արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի դեմ։ Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ թե Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշահամալիրում դրված ծաղկեպսակներ, այլ հայ ժողովրդի այն լավագույն հատկանիշների խորհրդանշների նկատմամաբ հարգանքի տուրքը և երախտագիտությունը։

Բանականության մեջ չի տեղավորվում նրանց անբարոյականության աստիճանը, ովքեր հրապարակավ բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների և նրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի նկատմամբ հարգանքը։ Ըստ հետազոտողների՝ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, իսկ տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են հայ հասարակության մեջ, ինչի վկայությունն է սոցցանցերում այս տգեղ արարքի առնչությամբ տարածված զանգվածային վրդովմունքի ալիքը։

Դեսպանատունը հույս է հայտնում, որ այս գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական Հայաստանի իշխանությունների կողմից, և այս սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։

Նշենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։