Լրահոս

07.11.2011 13:11


ԱՄՆ նորանշանակ դեսպանն այցելել է «Ազատ Դեմոկրատներ»-ին

Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ «Ազատ Դեմոկրատների» ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին,  հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր  քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գառնիկ Գևորգյանը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը