05.11.11թ. Կառավարության համացանցային կայքը, շարունակելով ՀՀԿ–ական քարոզչություն իրականացնել, տեղեկացրեց, այն էլ՝ «Պաշտոնական լրահոս» բաժնում (Հ.Գ.), որ Վարչապետի պաշտոն զբաղեցնող ՀՀԿ–ականը շարունակում է իր ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված)... այս անգամ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
Ավելին` այդ ՀՀԿ-ականը մի նոր խախտում էլ իրականացրեց, այն է՝ կուսակցական գործունեությունը ծավալեց նաև դպրոցում (նույն օրենքի 5-րդ հոդված):
Սա ի՞նչ է՝ ատելություն սեփական երկրի օրենսդրության հանդե՞պ, ամենաթողությո՞ւն թե՞ օրենսդրության չիմացություն:
Ի դեպ, այս անգամ խախտումներին միացավ նաև մեկ այլ ՀՀԿ–ական՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Իրենց հերթին, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները՝ խախտելով օրենսդրության պահանջները, տեղեկատվություն (կոչեր) տարածեցին այդ ապօրինությունների մասին:
Այդ կապակցությամբ այսօր դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՌԱՀ և Հատուկ քննչական ծառայություն:
Միաժամանակ հարցում եք ուղարկել Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան՝ պարոն Տ. Սարգսյանի իրավագիտական կրթության մասին, մասնավորապես՝ նրա ուսումնական ծրագրում եղե՞լ է արդյոք որևէ առարկա այդ բնագավառից:
Տիգրան Սարգսյանն Աջափնյակում մասնակցել է նորաստեղծ այգու բացմանը և ծառատունկին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է վարչական շրջանի Արամայիս Երզնկյանի անվան մաթեմատիկաբնագիտական ուղղվածությամբ թիվ 118 ավագ դպրոցում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և ուսումնական գործընթացին... Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Աջափնյակի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բարձրահարկ շենքերի միջնամասում հիմնված այգու և խաղահրապարակի բացմանն ու կազմակերպված ծառատունկին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է թիվ 153 դպրոց, հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 200 աջափնյակցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին` ՀՀԿ-ին միանալու համար, և համոզմունք է հայտնել, որ միասնաբար հնարավոր կլինի կառուցել այնպիսի երկիր, որով տարիներ անց կհպարտանան բոլորը: «Դուք մեզ հետ միասին եք կառուցելու մեր պետության պայծառ ապագան: Ձեր այս որոշումը կարևոր է հենց այսօր, երբ իշխանության առջև են ծառացել բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ: Շնորհակալ եմ ձեզ՝ խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամության և հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու համար»-ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնաբար պետք է կարողանա ստեղծել այն ամուր հիմքը, որն ապահովելու է մեր պետության հետագա զարգացումը:
ՀՀԿ–ական վարչապետի ամենաթողությա՞ն մասին
05.11.11թ. Կառավարության համացանցային կայքը, շարունակելով ՀՀԿ–ական քարոզչություն իրականացնել, տեղեկացրեց, այն էլ՝ «Պաշտոնական լրահոս» բաժնում (Հ.Գ.), որ Վարչապետի պաշտոն զբաղեցնող ՀՀԿ–ականը շարունակում է իր ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված)... այս անգամ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
Ավելին` այդ ՀՀԿ-ականը մի նոր խախտում էլ իրականացրեց, այն է՝ կուսակցական գործունեությունը ծավալեց նաև դպրոցում (նույն օրենքի 5-րդ հոդված):
Սա ի՞նչ է՝ ատելություն սեփական երկրի օրենսդրության հանդե՞պ, ամենաթողությո՞ւն թե՞ օրենսդրության չիմացություն:
Ի դեպ, այս անգամ խախտումներին միացավ նաև մեկ այլ ՀՀԿ–ական՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Իրենց հերթին, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները՝ խախտելով օրենսդրության պահանջները, տեղեկատվություն (կոչեր) տարածեցին այդ ապօրինությունների մասին:
Այդ կապակցությամբ այսօր դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՌԱՀ և Հատուկ քննչական ծառայություն:
Միաժամանակ հարցում եք ուղարկել Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան՝ պարոն Տ. Սարգսյանի իրավագիտական կրթության մասին, մասնավորապես՝ նրա ուսումնական ծրագրում եղե՞լ է արդյոք որևէ առարկա այդ բնագավառից:
ՀՊԱԿ լրատվություն
Հ.Գ. - http://www.gov.am/am/news/item/9204/
Պաշտոնական լրահոս - Շաբաթ, 5 Նոյեմբեր 2011թ.
Տիգրան Սարգսյանն Աջափնյակում մասնակցել է նորաստեղծ այգու բացմանը և ծառատունկին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է վարչական շրջանի Արամայիս Երզնկյանի անվան մաթեմատիկաբնագիտական ուղղվածությամբ թիվ 118 ավագ դպրոցում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և ուսումնական գործընթացին... Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Աջափնյակի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բարձրահարկ շենքերի միջնամասում հիմնված այգու և խաղահրապարակի բացմանն ու կազմակերպված ծառատունկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է թիվ 153 դպրոց, հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 200 աջափնյակցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին` ՀՀԿ-ին միանալու համար, և համոզմունք է հայտնել, որ միասնաբար հնարավոր կլինի կառուցել այնպիսի երկիր, որով տարիներ անց կհպարտանան բոլորը: «Դուք մեզ հետ միասին եք կառուցելու մեր պետության պայծառ ապագան: Ձեր այս որոշումը կարևոր է հենց այսօր, երբ իշխանության առջև են ծառացել բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ: Շնորհակալ եմ ձեզ՝ խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամության և հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու համար»-ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնաբար պետք է կարողանա ստեղծել այն ամուր հիմքը, որն ապահովելու է մեր պետության հետագա զարգացումը: