Լրահոս

07.11.2011 12:07


Սիրիան ու Իրանը Թուրքիայի և Իսրայելի վրա հարձակվելու գաղտնի ծրագիր ունե՞ն

Սիրիան ու Իրանը Թուրքիայի և Իսրայելի վրա հարձակվելու գաղտնի ծրագիր ունե՞ն

Հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության աղբյուրներին՝ Քուվեյթի «Ալ–Սիյասահ» պարբերականը գրում է, թե Թեհրանն ու Դամասկոսը գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել երկրներից որևէ մեկի վրա հնարավոր հարձակման դեպքում հակառակորդին համատեղ ուժերով հակահարված տալու վերաբերյալ։

Ըստ պարբերականի՝ ամրիկյան և եվրոպական հատուկ ծառայությունների ձեռքում է հայտնվել Իրանի և Սիրիայի կողմից կազմված 6 կետից բաղկացած ծրագիր, որի համաձայն՝ երկու երկրները համատեղ հակահարված են հասցնելու արտաքին միջամտության դեպքում։ Թիրախների թվում է նաև Թուրքիան։

Ըստ ծրագրի՝ ձեռնարկվելու են ներքոհիշյալ միջոցառումները։

1.Իրաքի, Սիրիայի և Իրանի սահմաններից հարձակվելու են Թուրքիայի վրա, և ռմբակոծելու են ամերիկյան ռազմակայանները։

2.Կարմիր ծովում հարձակումներ են իրականացնելու Սուեզի ջրանցքի վրա՝ խոչընդոտելու ամերիկյան և եվրոպական նավերի անցումը։

3.«Հզբոլլահ»–ին և Իրանին աջակցող խմբավորումները Բահրեյնում, Քաթարում և Միացյալ Արաբական Էմիրություններում հարձակումներ են գործելու ամերիկյան ռազմակայանների վրա։

4.Աֆղանստանում ՆԱՏՕ–ի ուժերի դեմ հանդես եկող խմբավորումներին Իրանի հետախուզությունը ֆինանսական աջակցություն տրամադրելու համար առանձին բյուջե է հատկացնելու։

5. «Հզբոլլահ»–ի վերահսկողության տակ են անցնելու Լիբանանի պետական կառույցները, և այն ռմբակոծելու է ՆԱՏՕ անդամ երկրներին պատկանող թիրախները։

6.Հրթիռակոծությունները չեն շրջանցելու նաև Իսրայելը, իսկ պատասխանի դեպքում Սիրիայի բանակը կշարժվի առաջ։ Նախատեսվում է, որ Սիրիան և Իրանը կակտիվացնեն իրենց գործունեությունը ԱՄՆ–ի, Մեքսիկայի սահմանին, ինչպես նաև Վենեսուելայում։

Այս խորագրի վերջին նյութերը