Լրահոս

07.11.2011 11:34


Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեւանում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը