Ֆրանսիայի ԱԳՆ. «Իրանի հակամարտությունում ռազմական միջամտությունը կապակայունացնի Մերձավոր Արևելքը»
Ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն կիրակի հայտարարել է, որ ռազմական միջամտությունը Իրանի և Արևմուտքի հակամարտությանը կարող է ամբողջովին ապակայունացնել ողջ Մերձավոր Արևելքը։
–Ռազմական միջամտության փոխարեն Ֆրանսիան պատժամիջոցների կոշտացման կողմնակից է,–«Եվրոպա 1» ռադիոկայանի եթերից հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
«Մենք առաջվա պես կարող ենք կոշտացնել պատժամիջոցները, որպեսզի ճնշում գործադրենք Իրանի վրա, և մենք մտադիր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ ռազմական միջամտությունը կարող է ամբողջովին ապակայունացնել տարածաշրջանը»,–հավելել է Ժյուպեն։
ԱՄՆ–ի և Ֆրանսիայի ղեկավարները նախորդ շաբաթ հայտարարել էին, թե կշարունակեն ճնշումներ կիրառել Իրանի նկատմամբ, որպեսզի վերջինս կատարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պարտավորությունները։