Քաղաքական

27.01.2024 16:01

Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է

Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է

Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Մայր Հայաստանի» որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով: Եղել է երկու հայց: Մեկը 1-ին ատյանի դատարանը մերժել է, և մենք այդ մերժումը վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում: Մյուս հայցն ընդունված է և այդ վարչական գործով դատական նախնական նիստը նշանակված է այս տարվա մարտի 5-ին:

Հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է Ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին Ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել:

Քաղաքապետ ընտրվելու հարցում ՔՊԿ-ն ստվերային գործարքի գնաց ու քվորումի ապահովման միջոցով ստացանք փոքրամասնության իշխանություն: Բայց միևնույն է լիազորությունների ստանձնումն օրենքի խախտմամբ է եղել: Երևի քաղաքապետի աթոռը վերցնելուց հետո հավանաբար ուրախացել ու մոռացել էին գործարքը փաթեթով կայացնել, որպեսզի հատուկ նիստին էլ քվորում լիներ, սակայն դա իրենց խնդիրն է:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение текст

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։