Քաղաքական

27.01.2024 12:44

ՀՀ ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու փորձի համար

ՀՀ ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու փորձի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ հայկական կողմի պատրաստակամությանը ականապատ տարածքների նոր քարտեզների փոխանցման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրված է, որ Հայաստանը, նաև որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,-հայտնել են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։