Լրահոս

07.11.2011 10:24


Հայտնի է Հունաստանում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

Հայտնի է Հունաստանում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

Հունաստանի հիմնական քաղաքական կուսակցությունները երկուշաբթի լույս գիշեր համաձայնության են եկել 2012թ. փետրվարի 19–ին արտահերթ ընտրություններ անցակացնել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության հայտարարությանը։

Փետրվարին ընտրությունների անցկացման մասին որոշումը ընդունվել է Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսի և իր տեղակալի ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Կողմերը նաև քննարկել են նոր կառավարության ձևավորման ժամկետների շրջանակը։

Հիշեցնենք՝ կիրակի հայտնի է դարձել, որ երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հրաժարական կտա, իսկ քաղաքական ուժերը կձևավորեն կոալիցիոն կառավարություն։

Մինչև 2012թ. փետրվարի ընտրությունները Հունաստանի նոր կառավարությունը բավական ժամանակ կունենա, որպեսզի ավարտի պարտատոմսերի փոխանակումը և կրճատի երկրի պետական պարտքը։

Այս խորագրի վերջին նյութերը