«Միսս Աշխարհ–2011» մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը
Ինչպես տեղեկացնում է ռուսական «lenta.ru»–ն, Վենեսուելան ներկայացնող 21–ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը դարձել է «Միսս աշխարհ–2011» գեղեցկության մրցույթի հաղթողը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհին, իսկ երրորդ տեղը՝ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը:
Մրցույթին գեղեցկուհիներ են մասնակցել աշխարհի 113 երկրներից:
Մրցույթը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Ըստ նախնական տվյալների՝ մրցույթին հետևել է 150 երկիր։
Իվիան Լունասոլն աշխատում է վենեսուելական հեռուստառադիոընկերությունում: Նա մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է: Աշխարհի թիվ 1 գեղեցկուհին 12 քույր ու եղբայր ունի: