Վրաստանի փոխարտգործնախարար. «ՀՀ նախագահի այցը Վրաստան հետաձգվել է. պատճառները հայտնի չեն»
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է այն փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան հետաձգվում է։
–Այցը հետաձգված է, և դա փաստ է, բայց հետաձգման պատճառներն ինձ հայտնի չեն,– նշել է Ջալագանիան։
ԶԼՄ–ի տեղեկություններով, սակայն, նախագահի՝ նոյեմբերի սկզբին նախատեսված այցը Վրաստան հետաձգվել է Տավուշում հայ–վրացական սահմանի մոտ տեղի ունեցած սողանքի ժամանակ Սահակաշվիլիի հայտարարության պատճառով։ Վերջինս ասել էր, որ հայկական կողմը ոչ օպերատիվ կերպով է արձագանքել ու վերացրել աղետի բացասական հետևանքները, մինչդեռ վրացական կողմն ավելի արագ կկողմնորոշվեր նման իրադրության մեջ։
Ավելացնենք, որ ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի մեկ այլ փոխնախարար՝ Նինո Քալանթաձեն, հերքել էր այցի կասեցման ու հետաձգման մասին այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ «Հայաստանն ու Վրաստանը շատ լավ հարաբերությունների մեջ են, նախագահները նույնպես»։ Այն ժամանակ փոխնախարարը հաստատել էր, որ այցը տեղի կունենա, ու ճշգրտվում է դրա ամսաթիվը։