Քաղաքական

24.01.2024 06:48

Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները. «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպումը

Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները. «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպումը

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հրաժարվում է հանդիպել ՆԳ նախարարի հետ։

«2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։

Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։

Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։

«Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։