ԱԺ-ի տարեսկզբի ճոխ-ճոխ գնումները. պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության և ընդունման միլիոնավոր դրամների պայմանագրեր
Ազգային ժողովը տարին սկսել է պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրության ճոխ-ճոխ ծառայություններ ձեռք բերելով, և ինչպես ԱԺ դեպքում է` հիմնականում մեկ անձ ոչ մրցակցային գնումներով:
Այսպիսով, «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ից հունվարի 18-ին կնքված պայմանագրով ԱԺ-ն նախ ձեռք է բերել 1 միլիոն դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայություններ՝ հյուրասիրություն, որը, ըստ պայմանագրի, պետք է ներառեր սառը ու տաք խորտիկներ, ապուրներ, աղանդեր, խմիչք, մրգեր և այլն:
Հաջորդ օրն իսկ, դարձյալ նույն ընթացակարգով կնքված մեկ այլ պայմանագրով, ԱԺ-ն պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրանոցային ծառայություններ է ձեռք բերել նույն ընկերությունից 2 միլիոն դրամով:
Դարձյալ 2 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով նույն օրը խորհրդարանի աշխատակազմը պայմանագիր է կնքել «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման համար. պայմանագրում ներկայացված է պաշտոնական հյուրասիրությունների գրեթե նույն մենյուն:
Պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար 1.5 միլիոն դրամ արժողությամբ մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է ՍԻԹԻ ՍԵՆԹՐԱԼ ՍՊԸ-ի հետ:
Հունվարի 20-ից հետո armeps պետգնումների համակարգում տեղ գտած պայմանագրերից էլ տեղեկանում ենք, որ Ազգային ժողովը հյուրասիրությունների ծառայություններ է ձեռք բերել նաև «Պաուլաներ» և Բլիզարդ ՍՊԸ-ներից՝ դրանց համար վճարելով 2 միլիոնական դրամ, և Դը Փաբլիք ՍՊԸ-ից՝ 1 միլիոն դրամ, ապա նաև հյուրանոցային ծառայություններ «Աստորիա Ինվեստ» ՓԲԸ-ից՝ 3 միլիոն դրամ արժողությամբ:
Հիշյալ բոլոր պայմանագրերը կնքվել են ՄԱ ոչ մրցակցային ընթացակարգերով:

Աղբյուրը՝ 168.am