Լրահոս

05.11.2011 10:10


Հունաստանի կառավարությունը վստահության քվե է ստացել խորհրդարանից

Հունաստանի կառավարությունը վստահության քվե է ստացել խորհրդարանից

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի կառավարությունը վստահության քվե է ստացել հունական խորհրդարանում։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, կառավարությանը 298 պատգամավորներից վստահություն է հայտնել 153–ը, այդ թվում՝ ղեկավար ձախակենտրոն կուսակցության բոլոր անդամները և մեկ պատգամավոր, որն ավելի վաղ հեռացվել էր խմբակցությունից կուսակցական կարգապահությունը կարևոր քվեարկության ժամանակ խախտելու համար։ Կառավարությանը դեմ է եղել 145 խորհրդարանական։

Պապանդրեուն վստահության քվե էր խնդրել խորհրդարանից՝ փոխարենը խոստանալով կոալիցիոն կառավարություն։ Սակայն արդեն քվեարկության ժամանակ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմելու առաջարկից և պահանջել արտահերթ ընտրություններ։

Ավելի վաղ Հունաստանի կառավարության ղեկավարը մերժել էր ընդդիմության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը՝ անվանելով այն «աղետ» երկրի համար։

Այս խորագրի վերջին նյութերը