ԵԱՀԿ-ն և ԱԻՆ-ը մոտեցնում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծումը
Երկուշաբթի` նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (Դավիթաշեն, Ա. Միկոյան 109/8) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է`
իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական հետազոտում և գնահատում.
իրականացնել Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում.
աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար.
արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:
***
1982 թ. Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին և վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր:
Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:
ՀՀ կառավարությունը խնդրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին շարունակել հաջորդ փուլի իրականացումը, այն է` գնահատման հետազոտության իրականացում: Այս ուսումնասիրությամբ կորոշվեն տեղանքից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը, լցոնված նյութերի բաղադրությունն ու գեոֆիզիկական իրավիճակը և կառաջարկվեն տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ: