Քաղաքական

23.01.2024 09:00

Կառավարության աշխատանքը լուսաբանող ֆիլմերի պատրաստման համար գումար է հատկացվել․ «Հրապարակ»

Կառավարության աշխատանքը լուսաբանող ֆիլմերի պատրաստման համար գումար է հատկացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին Փաշինյանի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։

Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում եւս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման եւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։ Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաեւ «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։

Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։