Քաղաքական

23.01.2024 08:37

«Տոսպան» դատի է տվել ՀՌՀ-ին՝ կապված «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման սահմանափակման հետ. «Փաստ»

«Տոսպան» դատի է տվել ՀՌՀ-ին՝ կապված «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման սահմանափակման հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օր ժամկետով կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ լիցենզիայի գործողությունը, այսինքն, փաստացի դադարեցվել էր «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակումը Հայաստանում:

Այս որոշմանը արձագանքել են թե՛ «Տոսպա» ռադիոընկերության, թե՛ «Ռադիո Սպուտնիկի», թե՛ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարությունը, ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորաբար նշվում էր. «Ցավում ենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, դատարանը որոշել է «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումն ընդունել վարույթ:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 20.12.2023թ. թիվ 111-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ»,-նշվում է որոշման մեջ:

Հավելենք, որ գործը դատաքննության է նշանակվել 2024 թվականի փետրվարի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։