Վերջերս ավելի ու ավելի հաճախակի էին դարձել կոյուղաջրերի կուտակումները «Նաիրիտ» ՓԲԸ-ին հարակից` Արտաշատի խճուղու սկզբնամասում: Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է վթարված լիներ Էրեբունի վարչական շրջանի կոյուղաջրերի զգալի մասը դեպի 'Աէրացիա' կեղտաջրման մաքրման կայան տեղափոխող 800 մմ տրամագծով երկաթբետոնե մայրուղային կոյուղատարը:
Իրավիճակը պարզելու և կոյուղատարի շահագործման դադարեցման խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև հարակից ծառաշատ, կանաչապատ տարածքում հակասանիտարական վիճակը բացառելու նպատակով այսօր` նոյեմբերի 4-ին ընկերության «Արևելք» շահագործման տնօրինությունը ձեռնամուխ է եղել նշված վայրում վերականգնողական աշխատանքների իրականացմանը:
Արդեն կեսօրին հաջողվել է պարզել, որ իրոք կեղտաջրերի արտահոսքը կոյուղատարի վթարի հետևանք է: Իսկ վերջինիս պատճառը 'Նաիրիտում' օգտագործվող տաք ջրերը դեպի փողոցի հանդիպակած մասում գտնվող հովացման աշտարակներ և հակառակ ուղղությամբ տեղափոխող 1400մմ տրամագծով փողպատե 4 խողովակներն էին, որոնք ձգվում են բառացիորեն կոյուղատարի վրայով: Ժամանակի ընթացքում իրենց ծանրության տակ դրանք 'նստել' էին և սկսել ճնշել կոյուղատարը: Վերջինս չէր դիմացել խողովակների ծանրությանն ու ...
Հաշվի առնելով առաջիկա աշխատանքների զգալի ծավալը և կոյուղատարի վթարված հատվածը հնարավորինս արագ վերանորոգելու անհրաժեշտությունը, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի 'Արևելք' շահագործման տնօրինությունը վթարի վայրում կենտրոնացրել է մասնագետներ ու տեխնիկա բոլոր տեղամասերից:
Հաճախակի էին դարձել կոյուղաջրերի կուտակումները

Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ