Կոլումբիայում սպանվել է «FARC» խմբավորման առաջնորդը
Կոլումբիայի հատուկ ծառայության աշխատակիցները վնասազերծել են «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժեր» (FARC) խմբավորման առաջնորդ Ալֆոնսո Կանոյին։ Այս մասին հաղորդել են այդ երկրի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ նա սպանվել է կռվի ժամանակ։
63–ամյա Ալֆոնսո Կանոն «FARC»–ի առաջնորդն է 2008թ. գարնանից։ Այս խմբավորումը Կոլումբիայի զորքերի դեմ է պայքարում սկսած 1964թ.–ից։ 2002թ.–ից, երբ Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ–ի աջակցությամբ խռովարարների դեմ պայքարն ակտիվացրեցին, «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերն» առանցքային մի քանի առաջնորդի է կորցրել։ Կոլումիբայի իշխանությունները ենթադրում են, որ «FARC»–ի շարքերում ոչ ավել, քան 7 հազար խռովարար է մնացել։