Քաղաքական

22.01.2024 10:54

Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»

Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»

Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։

Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։