Քաղաքական

20.01.2024 11:25

Մարիամ Փաշինյանն աշխատանքից դուրս է եկել. 908 հազար դրամ աշխատավարձ էր ստանում․ «Հրապարակ»

Մարիամ Փաշինյանն աշխատանքից դուրս է եկել. 908 հազար դրամ աշխատավարձ էր ստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա փոխանցեց, որ չեն կարող որեւէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, եւ ոչ մեկն իրավասություն չունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ դարձավ, որ Մարիամը տարեկան 10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ենթադրվում է, որ ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել վարչապետի դստերը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։