Իսրայելում նեոազգայնականների առաջնորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Իսրայելական դատարանը 5 տարի, 9 ամսվա ազատազրկման է դատապարտել երկրի նեոազգայնական խմբավորման առաջնորդին անտունների, ներգաղթյալների ու համասեռամոլների վրա հարձակվելու համար։ Այս մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց»–ը։
23-ամյա Դմիտրի Բոգատիչը դարձել է ազգայնական խմբավորման առաջնորդ իսրայելական բանակում 2005-2007թթ. ծառայելու ժամանակ։
Խմբավորման անդամները (նրանք իրենց կոչում էին «Պարեկ-36»-ի անդամներ) հարձակվել են նաև օրտոդոքս հրեաների վրա։
Բոգատիչը ընդունել է իր մեղքը և խոստացել, որ բանտից դուրս գալուն պես կլինի «օրինավոր իսրայելցի»։