Քաղաքական

18.01.2024 17:20

Բանակում վերջին 4 տարում մահացության դեպքերի դինամիկ աճ է արձանագրվել

Բանակում վերջին 4 տարում մահացության դեպքերի դինամիկ աճ է արձանագրվել

ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ։

Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

«2018 թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 դեպք, 2021 թ.՝ 58 դեպք, 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ»,-նշեց նա։

Նույն իրավիճակն է նաև ինքնավնասումների առումով․ 2020 թ.՝ 65, 2021 թ.՝ 77, 2022 թ.՝ 108 ինքնավնասման դեպք։

«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է»,-ընդգծեց Եղոյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։