ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «7օր»–ի հետ զրույցում խոստովանել է, որ տեղյակ չի եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականի մասին, սակայն նաև պնդել է, որ դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում։
–ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև կուսակցության նախագահն է, եթե կուսակցության հետ կապված խնդիրներ կան՝ կարող է նաև քննարկել տվյալ պաշտոնատար անձնաց հետ և որոշում կայացնել: Բոլորովին պարատադիր չէ, որ դրա մասին բոլորին հրապարակային հայտարարի,–ասել է նա։
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանն այդպես էլ իր հավատարմությունը չապացուցե՞ց Սերժ Սարգսյանին, որ նա իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ուղարկեց ՀՀԿ շտաբ՝ վերահսկելու նրան՝ Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե Հովիկ Աբրահամյանն իր վերջին հարցազրույցում ասել է, թե Միքայել Մինասյանի շտաբում գտնվելը միյան դրական կլինի և սրանով արդեն իսկ երեևում է, որ վերահսկողության խնդիր չկա։
Պատասխանելով այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե իր այս քայլով ու հրաժարական տալով Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն է ապացուցում, իսկ ինչի՞ է պատրաստ Հովհաննես Սահակայանը իր հավատարմությունն ապացուցելու համար՝ նա պատասխանել է.
–Գիտե՛ք ինչ, այդպիսի խնդիր չկա, որ մենք ապացուցենք մեր հավատարումությունը։ Ես 2001 թ–ից անցել եմ ՀՀԿ–ի շարքերը և մինչ օրս այստեղ եմ ու ցանկացած իրադրության ժամանակ չի եղել մի պահ, որ ես կանգնած չլինեմ իմ կուսակցության և կուսկացության նախագահի կողքին։
Հարցին, թե իսկ Հովիկ Աբրահմայանը ապացուցելու բան ունե՞ր՝ Հովհաննես Սահակյանը պատասխանել է։
–Հովիկ Աբրահամյանի ապացուցելու խնդիրը կայնում էր նաև նրանում, որ ՀՀԿ–ականները պաշտոնից կառչած չեն և հանուն մեր կուսկացության և կուսկացության նախագահի կարող են թողնել բարձր պաշտոնը և անցնել շտաբային աշխատանքի ու կազմակերպել հերթական ընտրություններ։
Հովհաննես Սահակյանը ապացուցելու բան չունի

7or.am