ՍԴՀԿ ատենապետ. «Նիկոյանը չի կարող Հովիկ Աբրահամյան լինել»
–Սերժ Սարգսյանն այս պաշտոնանկություններից հետո չունի այն բազան, որով կարող է փոխարինել այս մարդկանց և ավելի ամուր զգալ իրեն։ Ես չեմ տեսնում այդ մարդկանց, Նիկոյանը չի կարող Հովիկ Աբրահամյան լինել ԱԺ–ում,– այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը։
Հարցին՝ ինչու ՀԱԿ–ը երկար ժամանակ է՝ չի անդրադառնում ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, Սարգսյանը պատասխանել է.
–Իսկ ո՞վ է նման բան ասել։ Այսօր քաղաքական դաշտում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ երբեմն ես ինքս էլ չեմ խոսում Առաքելյանի մասին, բայց մենք ակտիվ զբաղվում ենք Տիգրան Առաքելյանի գործով։ Դատական գործընթացի ժամանակ մենք մշտապես փորձում ենք մեր աջակցությունը հայտնել, ազդել այդ գործընթացի վրա իրավական հարթության մեջ։ Ի՞նչ կարող ենք անել ավելի։

7or.am