Լրահոս

04.11.2011 14:17


ԿԲ նախկին ղեկավար. «101 մլրդ դրամով ավելացումն անհնար չէ»

ԿԲ նախկին ղեկավար. «101 մլրդ դրամով ավելացումն անհնար չէ»

ՀԱԿ ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան այսօր խոսել է կառավարության կողմից ԱԺ–ի քննարկմանը ներկայացված 2012թ. պետբյուջեի նախագծի մասին, ասել, որ դրա համաձայն՝ գալիք տարում ակնկալվում է 4%–ից ավելի տնտեսական աճ և նույնքան էլ գնաճ։

Հակառակ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ բանախոսը գտնում է, որ բյուջեի 101 մլրդ դրամով ավելացումն այդքան է անհնար չէ, ավելին՝ դա անհրաժեշտ միջոց է։

Նրա խոսքերով՝ 101 միլիարդից 55–60 տոկոսն ապահովելու են տնտեսական աճն ու գնաճը, իսկ հարկային բեռի բարձր աստիճանի ծանրացում չկա։

–Սա և՛ ընդունելի, և՛ խելամիտ քայլ է,–ասել է նա։

Շռայլության հարկի վերաբերյալ կառավարության առաջարկած ծրագիրը բանախոսը լուրջ չի համարել։ Նրա կարծիքով այն պետք է ավելի լայն տարածում ստանա՝ ընդգրկելով ունեցվածքի և հարստության համար գանձումները։

Բ. Ասատրյանը մտահոգություն է հայտնել, թե վտանգ կա, որ հարկային բեռի ավելացումը կբերի գնաճի, ինչն ազդեցություն կունենա քաղաքացիների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը