Քաղաքական

17.01.2024 10:54

Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է, քանի դեռ ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է․ Խրամչիխին

Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է, քանի դեռ ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է․ Խրամչիխին

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասել է, որ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը խախտված է ի օգուտ Ադրբեջանի, ներկայիս ստատուս-քվոն՝ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է։

«Ես բազմիցս նշել եմ, որ այս սպառնալիքները վերացնելու նպատակով դեռ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն պետք է վերականգներ իր բոլոր ռազմական կորուստները և մտածեր մինչև անգամ ավելիի մասին՝ հավասարակշռություն վերականգնելու համար, ինչը, սակայն, չի արվել։ Հակամարտող երկրները միայն պայմանավորվածությամբ և բանակցություններով, զիջումներով խաղաղության չեն հանգում, պետք է որոշակի ռազմական հզորություն ունենալ, էսկալացիաներին դիմադրելու ուժ պետք է ունենալ։ Ներկայումս տեսնում ենք, որ բանակցությունները չեն հաջողվում, իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ուժային գերակայությունը զգում է։ Նույնիսկ բանակցային սեղանին հաջողելու համար հարկավոր է ունենալ ռազմական հզորություն և հակառակորդի հետ հավասարակշռություն, դա հակառակորդին զսպելու գլխավոր մեխանիզմն է»,-ասել է Խրամչիխինը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։