Լրահոս

04.11.2011 13:47


Սպորտի նախարարը պնդել է, որ իր իրերը տեղում են

Սպորտի նախարարը պնդել է, որ իր իրերը տեղում են

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանը հերքել է մամուլում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերը, թե իրեն պաշտոնանկ են արել և ինքն արդեն իրերն է հավաքել:

-Եթե առանց ինձ որևէ մեկն իմ իրերը հավաքեր, ես կտեսնեի: Իմ իրերը տեղո՛ւմ են,-«7օր»-ի հարցին ի պատասխան պնդել է նախարարը` ավելացնելով, որ այդ, ինչպես նաև այն մասին, թե նախարարության աշխատակիցները բողոքի նամակ են հղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իմացել է միայն մամուլից, և դա նույնպես չի համապատասխանում իրականությանը.

-Մենք թիմով եկել ենք, թիմով գնում ենք,-ընդգծել է Ա. Պետրոսյանը` կատակով հավելելով,-ես մամուլից ընդհանրապես շատ բան եմ իմանում իմ մասին: Անգամ իմացել եմ, որ ես բանակում չեմ ծառայել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը