Բ. Ասատրյան. «10 ասմիների ընթացքում արձանագրվել է 10,2% սպառողական գների աճ»
Վերլուծելով հանրապետության տնտեսական վիճակը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը անհանգստություն է հայտնել, թե բոլոր զարգացած երկրները վերանայել են տնտեսական աճի վերաբերյալ իրենց սպասումները գալիք տարվա համար, ինչը նշանակում է, որ 2012թ. տնտեսական առումով բարդ տարի է լինելու։
Ներկայացնելով պետական վիճակագրության տվյալները՝ բանախոսն ասել է, որ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 10,2% սպառողական գների աճ է նկատվել, իսկ պարենային ապրանքների գների աճը կազմել է 13,5%, ինչն առավել անհանգստացնող է։
–Մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան 2011թ.,–ասել է Բ. Ասատրյանը՝ անդրադառնալով գալիք տարվա սպասելիքներին։ Ըստ նրա՝ 2012թ. առավել ծանր է լինելու հատկապես սոցիալապես անապահով շերտերի համար։

7or.am