Ստեփան Սաֆարյան. «Ամեն ինչ կատարվում է մեկ մարդու որոշմամբ»
«Սերժ Սարգսյանը փորձում է իր թիմը մոնոլիտ դարձնել: Կա ներքին անվստահություն, որ ընտրական շրջանում շտաբը կարող է լավ չաշխատել, այդ պատճառով նրա փեսա Միքայել Մինասյանի տեղափոխությունը շտաբ՝ որպես Հովիկ Աբրահամյանի տեղակալ, ունի վերահսկողական նպատակներ»,–հրավիրված ասուլիսին, խոսելով վերջին հրաժարականների մասին, ասել է ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։
Բանախոսն ընդգծել է, թե Սերժ Սարգսյանի տեսակետով, խորհրդարանը ընտրությունների նախաշեմին չպետք է հակադարձի կառավարությանը, օրենքներ չպետք է վերադարձնի, ինչպես դա կար Հովիկ Աբրահամյանի օրոք։ «Այդ պատճառով, ԱԺ նախագահի բոլոր երեք հավանական թեկնածուները՝ Դավիթ Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը լիովին բավարարում են այդ պահանջներին»,–ասել է սաֆարյանը։
«Ժառանգության» պատգամավորը նշել է նաև, որ ներկայիս գործընթացները ցույց են տալիս, որ ամեն ինչ կատարվում է մեկ մարդու որոշմամբ և հաճախ հակասահմանադրական ձևով: