Անցատեղում գործընկերներ փոխելը ոչ մի լավ բանի չի բերի. Ալեքսեյ Մուխին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ ՄուխինըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Եռակողմ հայտարարությանը Ռուսաստանի մասնակցությանը, ինչպես նաև նրա առաջարկին՝ ստորագրել «սպառազինությունների վերահսկողության» մասին համաձայնագիր։
«Հայաստանի ղեկավարությունն այժմ բավականին ակտիվորեն շփվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ, և նրանք սկսում են ազդել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, այլև նրա գործողությունների վրա։ Ըստ երևույթին, Ռուսաստանի հետ նման զուսպ հակամարտությունը Նիկոլ Փաշինյանի վարքագծի հիմնական գիծն է։ Ուստի Ռուսաստանին կամ մեկ ուրիշին ուղղված նրա մեղադրանքներին պետք է վերաբերվել այս տվյալների հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը շատ բարդ խաղ է սկսել, որը, չգիտես ինչու, համարում է աշխարհաքաղաքական։ Բայց, ցավոք սրտի, մինչ այժմ արդյունքներն աղետալի են։ Ամենայն հավանականությամբ, այս արդյունքները կվատթարանան:
Ադրբեջանն այժմ իրեն հնարամիտ է զգում, ուժեղ է և, անշուշտ, ճնշում կգործադրի Հայաստանի վրա։ Արևմտյան գործընկերների վրա հույս դնելը կարող է սխալ լինել»,-ասում է Մուխինը:
Անդրադառնալով սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը՝ նա ենթադրել է, որ դա ոչ այլ ինչ է, քան հայ-ադրբեջանական քաղաքական գործընթացներում օտարերկրյա դերակատարների ներգրավման ցանկություն:
«Սա առաջարկ է ուղղակիորեն ներգրավել արևմտյան դերակատարներին հակամարտության կարգավորմանը, երևի դեռ չի արտահայտվել, գուցե ինչ-որ տեղ արդեն ասել է, չգիտեմ։ Բայց այս փուլում նա քողարկված առաջարկեց Ռուսաստանից՝ ՀԱՊԿ-ից վերահսկող միջնորդների շեշտադրումները տեղափոխել ուրիշի վրա։ Սա նշանակում է Ֆրանսիա և ԱՄՆ։ Այսինքն՝ սա քողարկված առաջարկ է Ադրբեջանին՝ իր ծրագրերում ավելի ակտիվորեն ներառելու ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ակնհայտորեն Հայաստանի կողմն են և ամեն կերպ ճնշում են Ադրբեջանին, դա ակնհայտ է»,-ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։
Աշխարհաքաղաքական գործընկերների փոփոխությունն, ըստ Մուխինի, անբարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
«Արևմտյան դերակատարների աջակցությունը միշտ ինքնիշխան պետությունների ղեկավարներին հանգեցրել է անկառավարելի քաոսային վիճակի: Հայաստանն այժմ գտնվում է նման տագնապների հենց կենտրոնում, և ամենամոտ գործընկերների փոփոխությունը թռիչքի ընթացքում, միջնամասում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-եզրափակել է Ալեքսեյ Մուխինը։
Անցատեղում գործընկերներ փոխելը ոչ մի լավ բանի չի բերի. Ալեքսեյ Մուխին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Եռակողմ հայտարարությանը Ռուսաստանի մասնակցությանը, ինչպես նաև նրա առաջարկին՝ ստորագրել «սպառազինությունների վերահսկողության» մասին համաձայնագիր։