Գյումրին և Շիրակի մարզը Հայաստանում համարվում են սոցիալ-տնտեսական տեսանկյունից գրեթե բոլոր ցուցանիշներով ամենածանր վիճակում գտնվող տարածաշրջանը: Թերևս գործազրկությունը ամենակարևոր չափանիշներից է, որով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ աղետալի է Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական իարվիճակը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը 9670 է, որոնցից 8364-ը գրանցված է Գյումրու զբաղվածության կենտրոնում: Սրանք միայն պաշտոնական տվյալներ են, որոնք քիչ ընդհանրություն ունեն իրական պատկերի հետ:
Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի խոսքերով՝ գործազրկությունը 2010թթ. նվազել է, սակայն ինչքան էլ տարօրինակ է, գործազուրկների թիվը չի պակասել.
-Դա կապված է ոչ միայն զբաղվածության ավելացման հետ, այլ նաև զբաղվածության մասին նոր օրենսդրության կիրառման, ըստ որի այն գործազուրկները, որոնք վեց ամսվա ընթացքում չեն այցելում զբաղվածության պետական ծառայություն, մենք նրանց գործազրկության կարգավիճակը դադարեցնում ենք,-հայտարարել է Ամալյա Ադամյանը:
Ստացվում է, որ կառավարությունը իրական՝ տնտեսական բարեփոխումներով գործազրկության դեմ պայքարելու փոխարեն գործազրկությունը կրճատում է օրենսդրությամբ՝ գործազուրկներին պարզապես չհաշվառելով:
Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը 9670 է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի