Լրահոս

04.11.2011 12:26


Տիգրան Կարապետյան. «Ասել եմ, որ կմիանամ ժողովրդին, ոչ թե ՀԱԿ–ին»

Տիգրան Կարապետյան. «Ասել եմ, որ կմիանամ ժողովրդին, ոչ թե ՀԱԿ–ին»

Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօր, խոսելով իր կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի հետ հարաբերությունների մասին,  հայտարարել է, որ երբեք չի ասել, թե կմիանա ՀԱԿ–ին.

Ասել եմ, որ կմիանամ ժողովրդին, ոչ թե ՀԱԿ–ին։ Բայց ես հիասթափվեցի, երբ տեսա ՀԱԿ–ի հանրահավաքի  այդ թատրոնը, «հրապարակ է մտնում պատվիրակությունը այստեղից, այնտեղից», գիտեք, սա կոմունիստական բաներ է հիշեցնում։

ՀԱԿ–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջի դադարեցմանն անդրադառնալով՝ Կարապետյանն ասել է.

–Կարծում եմ, կա պայմանավորվածություն, ես լսել եմ 17 մանդատի մասին։

Ինչ վերաբերում է Ժողովրդական կուսակցության դիրքորոշմանը՝ Կարապետյանը նշել է, որ իրենք կփորձեն լինել այլընտրանք, ոչ մեկի հետ դաշինք կնքելու մտադրություն էլ դեռևս չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը