Լրահոս

04.11.2011 12:32


ԺԿ նախագահ. «Մտածում են ոչ թե պետության, այլ սեփական շահերի մասին»

ԺԿ նախագահ. «Մտածում են ոչ թե պետության, այլ սեփական շահերի մասին»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, խոսելով ներքաղաքական իրադարձությունների,  պաշտոնյաների հրաժարականների մասին, հայտարարել է.

–Զարմանալի բան չեմ տեսնում, բոլորը ուզում են ընտրություններում հաղթել, մասնավորապես Երևանում։ Ցավոք, մենք ընտրովի քաղաքապետ չունենք, նշանակովի է, ում ուզում են, նշանակում են։ Ամբողջովին ռեսուրսը նախագահը վերցնում է իր ձեռքը։ Այստեղ մտածում են ոչ թե պետության, այլ սեփական շահերի մասին։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի հրաժարականին՝ Կարապետյանն ասել է.

–Միքայել Մինասյանը դիտվում էր որպես նեգատիվ կերպար։ Ամեն դեպքում կարծում եմ՝ սա ուղղակի քայլ է, ուզում է ժողովրդին բան ցույց տալ։ Այս ամենը նախագահը անում է իր ընտրարշավի հաջողության համար։

Նա նշել է նաև, որ այսօր կասկածանքի, անվստահության մթնոլորտ է իշխանության մոտ, իրար չեն վստահում։

Պատասխանելով այն հարցին՝ կվերադառնա Քոչարյանը քաղաքականություն թե չէ, նա ասել է.

–Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում։

Այս խորագրի վերջին նյութերը