Քաղաքական

14.01.2024 21:23

Կարմիր կետագծերը թանկացնելու փոխարեն` ՔՊԿ-ն պետք է քաղաքացու գրպանից դուրս գա (տեսանյութ)

Կարմիր կետագծերը թանկացնելու փոխարեն` ՔՊԿ-ն պետք է քաղաքացու գրպանից դուրս գա (տեսանյութ)

Սիրելի' երևանցիներ, այսօր այցելել եմ Թբիլիսի և ուսումնասիրել հանրային տրանսպորտին հատկացված երթուղին. այն շատ լավ աշխատում էր և քաղաքը խցանումներից ազատում։

«Մայր Հայաստանն» առաջարկել էր և առաջարկում է այն նախագիծը, որը նման է նաև Թբիլիսիի օրինակին։ Կարմիր կետագծերը թանկացնելու փոխարեն` ՔՊԿ֊ն պետք է քաղաքացու գրպանից դուրս գա և կարմիր կետագծերը հանի գլխավոր փողոցներից և այն տրամադրի բացառապես հանրային տրանսպորտին։

Միևնույն է կարմիր կետագծերի 14 անգամ թանկացման թալանի ծրագիրը ոչ մի օգուտ չի տալու բեռնաթափմանը, եթե կայանատեղիների հարցը չլուծվի և կարմիր կետագծերը չհանվի գլխավոր փողոցներից և տրամադրվի հանրային տրանսպորտին։

Այս կարճ տեսահոլովակով կարող եք որոշակի պատկերացում կազմել հանրային տրանսպորտի գոտուց։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։