Իռլանդիան ֆինանսներ տնտեսելու նպատակով փակում է իր դեսպանությունների մի մասը
Իռլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել փակել երկրի դեսպանությունները Վատիկանում, Իրանում ու Արևելյան Թիմորում։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Նախատեսվում է, որ այս կրճատումների շնորհիվ Իռլանդիան կտնտեսի 1,25 մլն եվրո։
Միաժամանակ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորը հերքել է այն ենթադրությունները, թե Վատիկանում իրենց դեսպանության փակումը կապված է սեռական սկանդալների հետ, ու հավատացրել է, թե դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ կշարունակվեն։
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Վատիկանն իր դեսպանին Դուբլինից հետ էր կանչել։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին Վատիկանին մեղադրեց, թե խոչընդոտում է կաթոլիկ հոգևորականների գործած սեռական հանցագործությունների բացահայտման հետաքննությունը։