Բնակիչները սեփական իրավունքները պաշտպանելու համար իրավական ճանապա՞րհը չպետք է ընտրեին
Ս.թ. հոկտեմբերի 13-ին Կոմիտասի 5ա շենքի 25 բնակիչներ դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարանին` բողոքարկելով մինչ այդ Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումը, որով վերջինս` հանձին դատավոր Հովսեփ Բեդեվյանի չհիմնավորված, սխալ եւ իրավական տեսակետից ընդհանրապես անհեթեթ դատական ակտով բեկանել էր ՀՀ Վարչական դատարանի` բնակիչների օգտին կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ նույն այս 25 բնակիչները կոլեկտիվ հայտով ս.թ. օգոստոսի 3-ին դիմել էին ՀՀ Վարչական դատարան Կոմիտասի 5 հասցեում բազմաբնակարան շենք եւ էլեկտրաքարշի նոր ենթակայան կառուցելու մասին «Լիբեր» ՍՊԸ-ին տրված Երեւանի քաղաքապետի 25.11.2006թ. թիվ 2616-Ա որոշումը եւ 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով, միաժամանակ ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու եւ այն վերականգնելու միջնորդություն: ՀՀ Վարչական դատարանը 08.08.2011թ.-ին որոշում էր կայացրել “Բաց թողնված դատավարական Ժամկետը հարգելի համարելու եւ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին”, ապաեւ բավարարել էր բնակիչների մյուս միջնորդությունը` “Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին” եւ արգելանք դրել “Լիբեր” ՍՊԸ-ի կողմից Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլաեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայանի ապօրինի շինարարության վրա:
Բացի այդ, նույն բնակիչները դեռ ս.թ. մայիսի 17-ին “Լիբեր” ՍՊԸ-ի կողմից ապօրինի շինարարությունն ու ծառահատումները կասեցնելու պահանջով դիմել էին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որը նախ ամբողջությամբ այն բավարարվել էր, ապա 2 ամիս անց թողել էր միայն ծառահատումների արգելանքը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, թե իբր ՀՀ Վարչական դատարանին դիմած հայցվորները տեղյակ են եղել Երեւանի քաղաքապետի 25.11.2006թ. թիվ 2616-Ա որոշմանը եւ 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինարարության թույլտվությանը, քանի որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայցադիմում ներկայացնելիս կցել են նաեւ այդ փաստաթղթերի պատճենները: Մինչդեռ հայցվորներից 11-ը չեն հանդիսացել թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով հայցվոր եւ որեւէ առնչություն չունեն այդ գործով 17.05.2011թ. ներկայացված հայցադիմումի հետ, իսկ վեճի առարկա հանդիսացող 28.07.2010 թ-ի թիվ 01/50-15303-396 շինթույլտվության փաստի մասին իմացել են այդ քաղ. հայցի քննության ընթացքում` 03.06.2011 թ.: Փաստորեն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հովսեփ Բեդեվյանը թիվ ՎԴ/3902/05/11 վարչական գործով 26.09.2011թ. կայացրած վճռով կոպտորեն խախտել է այդ 11 անձի վարչական դատարան դիմելու եւ իրենց խախտված իրավունքը վերականգնելու օրենքով սահմանված իրավունքը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը խեղաթյուրելով Վարչական դատարանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու որոշման հիմնավորումը նշել է, թե իբր Վարչական դատարանի կողմից չի ստուգվել քաղաքացիական հայցով դատարան չդիմած հայցվորների կողմից բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված հանգամանքների հիմնավորվածությունը, իսկ վերը նշված` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին հայցվորների ներկայացրած միջնորջության պատճենով չի հիմնավորվում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ ներկայացված այն պնդումը, որ վիճարկվող ակտերի մասին հայցվորները իրազեկվել են 03.06.2011թ.:
Նշենք բնակիչների վճռաբեկ բողոքում բերված փաստարկներից ընդամենը չորսը.
1. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը ամենեւին չի բխում օրենսդրության հիմնարար պահանջներից, քանզի դատավարական ժամկետների բացթողնման հիմնավորումը, չպետք է վերածվի դատարանի կողմից սուբյեկտիվ գնահատման, իսկ ըստ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման` ստորադաս դատարանը, փաստորեն, առանց որեւիցե հակափաստարկի առկայության պետք է կասկածի տակ առներ առնվազն 11 հայցվորների կողմից վիճարկվող ակտերի մասին հենց 03.06.2011թ. իրազեկման հանգամանքը:
2. Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի բաց թողնված ժամկետների վերականգնման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Այս նորմի (նաեւ ժամկետներ սահմանող ՀՀ իրավական այլ ակտերի նորմերի) ցանկացած տեսակի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու իրավունքը օրենքը վերապահում է Վարչական դատարանին:
Դատարանին է վերապահվում նաեւ ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմք հանդիսացող հանգամանքների գնահատման իրավունքը, քանի որ ժամկետների վերականգնումը սահմանող իրավանորմերն ըստ հրահանգման բնույթի, ոչ թե իմպերատիվ են, այլ դիսպոզիտիվ, ինչն ակնհայտ է, նպատակ ունի ապահովել մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունը:
Բացի այդ, չէ± որ ոչ իրավաչափ ակտը դատական կարգով վիճարկելու իրավունքից Կոմիտաս 5ա շենքի բնակիչներին զրկող Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն ըստ էության այդ բնակիչներին կզրկի իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու իրավունքի պաշտպանության հնարավորությունից եւ կհանգեցնի ապօրինի շինարարության իրագործմանը, հետեւաբար այդ բնակիչների` միջազգային եւ ՀՀ իրավական ակտերով պաշտպանող “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով”, “Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով”, վերջապես` ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքների խախտմանը, որոնցով ամրագրված է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն ապահովելու պետության, դատական եւ այլ պետական մարմինների պարտականությունը, հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ կերպով վերականգնելու իրավունքը:
3. ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը զանց է առել հայցվորների վերաքննիչ բողոքի պատասխանում մատնանշված` ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից 30.07.2010թ. NՎԴ/1327/05/10 որոշման փաստը եւ այդ որոշման այն պահանջը, ըստ որի, հղում անելով ՀՀ Սահմանադրության 6-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ “Մարդու իրավունքների եւ հիմանարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը եւ հայցադիմումի ընդունումը մերժելիս պետք է առաջնորդվել անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` իրավունքների դատական պաշտպանության իրավունքի գերակայության ապահովմամբ:
4. Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածի 2-րդ մասի “…Հայցի ապահովումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտը վերացնելիս վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ”:
ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը խախտել է իմպերատիվ այս նորմի պահանջը գտնելով, որ բացակայում է այդ ակտը կայացնելու անհրաժեշտությունը, քանի որ “ՀՀ վարչական դատարանի 08.08.2011թ N ՎԴ3902/05/11 որոշումը ենթակա է վերացման ամբողջությամբ, հետեւաբար հայցադիմումը պետք է համարվի վարույթ չընդունված եւ ենթակա վերադարձման ինչր նշանակում է, որ բացակայում է հարուցված հայցը, հետեւաբար նաեւ հայցը ապահովելու վերաբերյալ նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը”: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի այս դիրքորոշումն ու պատճառաբանությունը չի բխում օրենքից եւ նշված իրավանորմի խախտում է:
Փաստորեն, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ միայն չի ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը` բացահայտելու համար գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, այլեւ “Լիբեր” ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարելու 26.09.2011թ. իր որոշմամբ փաստորեն բնակիչներին զրկել է քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու պատճառաբանությունները դատարան ներկայացնելու եւ 28.07.10թ թիվ 01/50-15303-396 շինթույլտվության հիմք հանդիսացած քաղաքաշինական բազմաթիվ նորմերի խախտումներով տրված շինարարական-նախագծային, տեխնիկական ու փորձաքննության փաստաթղթերը դատական քննության առարկա դարձնելով վիճարկելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ դատավոր Հովսեփ Բեդեվյանը այս որոշումը կայացրել է բազմաթիվ խախտումներով: Բնակիչների մոտ հարց է ծագում, թե ինչը կարող էր լիներ դրա պատճառը: Հ.Բեդեւյանը իր այս վճռով բնակիչներին փաստորեն ասում է, որ եթե անգամ Երեւանի քաղաքապետի տրված շինթույլտվությունը իրապես ապօրինի է, միեւնույն է դատական ճանապարհով ձեզ` բնակիչներիդ այն քննարկելու եւ չեղյալ համարելու հնարավորություն չի տրվելու: Ուրեմն ի՞նչ ճանապարհ է նա առաջարկում երեւանցիներին` քաղաքակա՞ն: Պիկետներ` քաղաքապետարանի առջե՞ւ, նստացույցեր նախագահական նստավայրի առջե՞ւ, մասնակցություն ընդդիմության հանրահավաքների՞ն: Բնակիչները, ընդ որում` ոչ միայն Կոմիտասի 5ա-ի, այլ նաեւ հարակից շենքերի, ում կենսական շահերը, նաեւ շրջակա միջավայրը այս ապօրինի շինարարությամբ վնասվելու են եւ ովքեր այս մեկ տարվա ընթացքում հարյուրավոր ստորագրություններով տասնյակ նամակներ են հղել գրեթե բոլոր պետական պատկան մարմիններին` ՀՀ նախագահից եւ նախարարություններից մինչեւ քաղաքական կուսակցություններ` վճռական են տրամադրված, թեեւ դեռ հույս են տածում, որ Վճռաբեկ դատարանը կբեկանի Վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/3902/05/11 վարչական գործով 26.09.2011թ. կայացրած այս անհիմն որոշումը:
Վճռաբեկ դատարանի սույն գործով սպասվող վճիռը չափազանց կարեւոր է նաեւ այն առումով, որ դրանով կարող է մեկնաբանվել այնպիսի մի կարեւորագույն իրավական նորմի դատաիրավական պրակտիկայում կիրառելիությունը, ինչպիսին է Վարչական դատավարությունում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնումը:
Ի դեպ, բոլոր քաղաքական ուժերից, ում դիմել էին բնակիչները արձագանքել էր եւ այս մեկ տարվա ընթացքում հետեւողականորեն իր աջակցությունն է ցուցաբերում միայն “Ժառանգություն” կուսակցությունը, որի խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պատգամավորական հարցումների եւ նամակների միջոցով հնարավոր է դարձել բազմաթիվ աղաղակող խախտումներ հայտնաբերել նշված հասցեւոմ կառուցվելիք շենքի եւ ենթակայանի կառուցման քաղաքապետի 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինթույլտվության մեջ եւ նախագծային այլ փաստաթղթերում: Երեւանցիների կենսական միջավայրը, նրանց առողջությունը, նրանց բնակարանների լուսավորվածությունը, վերջապես տարրական անվտանգությունը լուրջ վտանգի տակ դնող փաստաթղթեր, որոնց տակ այդքան հեշտությամբ իրենց ստորագրությունները դրել են Երեւանի երեք քաղաքապետերն էլ` Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան եւ Կարեն Կարապետյան:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը եւ «Դու մենակ չես» հասարակական կազմակերպությունը շարունակում են ուշիուշով հետեւել Կոմիտասի 5ա եւ հարակից շենքերի բնակիչների իրավունքների ոտնահարումը կասեցնելուն միտված դատական գործընթացին` հուսալով, որ այն կունենա տրամաբանական, օրինական եւ, որն ամենակարեւորն է` իրավական ավարտ:
Քաղաքացիական ազգային նախաձեռնության ՀԿ լրատվական ծառայություն`
«Դու մենակ չես» հասարակական կազմակերպության հետ համատեղ