Լրահոս

04.11.2011 09:44


Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը տոնեց առաջին հաղթանակը

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը տոնեց առաջին հաղթանակը

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը։ Առաջին փուլում Հայաստանի մրցակիցն էր Ավստրիայի հավաքականը, ում մեր շախմատիստները ջախջախեցին 3,5-0,5 հաշվով։ Հաղթանակով իրենց մրցավեճերն ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Հաղթանակներ է տարել ևս 16 հավաքական։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանը 5-րդն է աղյուսակում:

Երկրորդ փուլում Հայաստանի հավաքականը մրցելու է Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները մեկնարկային մրցափուլում 2,5:1,5 հաշվով հաղթեցին Իտալիային: Իր վարկանիշով Ադրբեջանը 3-րդն է առաջնությունում: Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կենտրոնականը կլինի առաջիկա մրցափուլում:

Ինչ վերաբերվում է մեր կանանց հավաքականին, ապա Հայաստանը 2-րդ փուլում կմրցի Խորվաթիայի հետ: Վերջինս առաջին մրցափուլում 1:3 հաշվով զիջել է Լեհաստանին, իսկ ահա հայ շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել Չեխիայի հետ և գալիք փուլում պետք է փորձեն տոնել առաջին հաղթանակը:

Այս խորագրի վերջին նյութերը