Լրահոս

04.11.2011 09:58


Հայ և ադրբեջանցի գեղեցկուհիները կպայքարեն «Միսս Եվրասիա» տիտղոսի համար

Հայ և ադրբեջանցի գեղեցկուհիները կպայքարեն «Միսս Եվրասիա» տիտղոսի համար

Շաբաթ Բլագովեշչենսկում կկայանա «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթը։ Գլխավոր մրցանակը ադամանդե մանյակ է «Վերսաչե»–ից։

Թագի համար կմրցեն տարբեր ազգերի վեց գեղեցկուհիներ Ռուսասատնից, Մոլդովայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հայաստանից և Ադրբեջանից։

«Միսս Եվրասիային» կընտրեն մրցութային վեց փորձությունից հետո։ Միջոցառումը կազմակերպել է Ամուրի մարզի «Հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը։ Ժյուրիի անդամները Բլագովեշչենսկի անվանի բնակիչներն են։ Ժյուրին կգլխավորի հայտնի լրագրող Ալեքսանդր Յարոշենկոն։

Այս մակարդակի միջոցառումն առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Բլագովեշչենսկում, այլև ամբողջ Հեռավոր Արևելքում։

Այս խորագրի վերջին նյութերը