Նոյեմբերի 4–ը սոցիալական աշխատողի օրն է։ Հայաստանի կառավարությունը 2009թ. որոշում է կայացրել, ըստ որի, տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքին համապատասխան նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սկզբնական շրջանում սոցիալական աշխատողները համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեություն իրականացնողները: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը: Այսօր Հայաստանում կա ավելի քան 4 հազար սոցիալական աշխատող:
Այսօր սոցիալական աշխատողի օրն է