Քաղաքական

11.01.2024 10:38

«Մեր ժամանակների հերոսը 2023»-ի մրցանակակրի նախնին զենք է վաճառել թուրքերին և պատժվել Նժդեհի կողմից, նրա կերպարն առկա է Բակունցի պատմվածքում. «Փաստ»

«Մեր ժամանակների հերոսը 2023»-ի մրցանակակրի նախնին զենք է վաճառել թուրքերին և պատժվել Նժդեհի կողմից, նրա կերպարն առկա է Բակունցի պատմվածքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը շատ քննարկվեց, ընդ որում՝ հիմնականում մեկ դրվագով՝ գլխավոր մրցանակին արժանացած Սևադա Խոջաբաղյանի ելույթի պատճառով։

Հիշեցնենք, որ Գորիսում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատող, դպրոցական ձեռնարկների հեղինակ Սևադա Խոջաբաղյանը ելույթում կոչ արեց բոլոր հայերին Հայաստան վերադառնալ, որովհետև, ըստ նրա, «արդեն պետություն ենք դառնում»։

Սա՝ այն դեպքում, երբ իր հայրենի Սյունիքից Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս օկուպացրել է ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք և մեծամասամբ՝ հենց իր ծննդավայր Գորիսից։ Մի քանի օր շարունակ համացանցում և ռեալ կյանքում քննարկում էին այդ մարդուն:

Շատերը սուր քննադատության էին ենթարկում նրա ելույթը, շատերը, ցավոք, անդրադառնում էին նրա արտաքինին, ոմանք պաշտպանում էին՝ նշելով, թե վաստակ ունեցող գիտնական է և այդ կոչմանը՝ արժանի:

Իրականում ինչո՞ւ հենց Սևադա Խոջաբաղյանն ընտրվեց որպես «մեր ժամանակների հերոս»: Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները հատուկ են հենց Սյունիքից կատարել ընտրությունը, մի վայրից, որի մի մասը հանձնված է թշնամուն։ Մյուս կողմից՝ հայտնի է մի պատմություն՝ կապված նշյալ ուսուցչի «նախնիներից» մեկի հետ, որը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին և դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաև Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ինչպես Սյունիքում են նշում, Սևադա Խոջաբաղյանը նշյալ անձի զուտ շառավիղներից մեկն է և «ծառից հեռու ընկած պտուղ»։

Այդուամենայնիվ, հայտնի է, որ այս իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում սիմվոլիզմին: Նիկոլ Փաշինյանը վստահաբար քաջատեղյակ է թե՛ նշյալ պատմությանը, թե՛ Բակունցի պատմվածքին: Նա նույնիսկ նախորդ տարվա հուլիսի 25-ի ասուլիսում դժգոհում էր, թե «մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ»: Թե կոնկրետ ինչ «մեսիջ» է Նիկոլ Փաշինյանը հղում սրանով, գուցե ժամանակը ցույց տա, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ պարգևատրումները Նիկոլ Փաշինյանի օրոք մանրամասն քաղաքական հաշվարկի, շոուի ու «սիմվոլիզմի» արդյունք են»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։