Քաղաքական

11.01.2024 10:23

«Այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Երևանի շահերից, սակայն Երևանը նպաստել է, որպեսզի ստեղծվի հենց այսպիսի իրավիճակ»․ Արեշև

«Այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Երևանի շահերից, սակայն Երևանը նպաստել է, որպեսզի ստեղծվի հենց այսպիսի իրավիճակ»․ Արեշև

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի գործընթացը լինի իր ազդեցության ներքո, սակայն պետք է արձանագրել նաև, որ չկան նաև այնպիսի ակտիվ քայլեր, Ադրբեջանի նկատմամբ այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կստիպեն բանակցել։

Ըստ նրա, քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի լուրջ մտադրության պարագայում ստեղծվեր նման իրավիճակ։

Ռուս վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը կարծես դեմ չէ, որ բանակցությունները շարունակվեն ուղիղ ձևաչափով։

«Այստեղ առանցքայինն այն է, որպեսզի դրանց Ռուսաստանը չմասնակցի։ Իսկ ԱՄՆ-ը մասնակցելու համար պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի նկատմամբ, զսպի Ադրբեջանին, որից փաստորեն խուսափում է։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը ևս պասիվ դիրքորոշման մեջ է և դեմ չէ, որ տարածաշրջանում կողմերը երկխոսեն ուղիղ ձևաչափով։ Այս ամենի պատճառը, իհարկե, ուժային այն հավասարակշռությունն է, որը ստեղծվել է Հարավային Կովկասում։

Այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Երևանի շահերից, սակայն Երևանը նպաստել է, որպեսզի ստեղծվի հենց այսպիսի իրավիճակ։ Երևանը մեղադրում է Բաքվին արևմտյան առաջարկները մերժելու համար, սակայն հետաքրքրված չէ Մոսկվայի՝ ՌԴ-ում հանդիպելու որևէ առաջարկով։ Եվ ներկայումս կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ միջնորդների ուղիղ ազդեցությունը, մասնակցությունը բանակցություններում լիովին վերանա, և Երևանն ու Բաքուն հայտնվեն դեմ հանդիման՝ առանց երրորդ կողմերի»,-նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։

Նրա խոսքով, ԱՄՆ համանախագահի այցը միայն Երևան նշանակում է, որ ամենայն հավանականությամբ եռակողմ նախարարական հանդիպում Վաշինգտոնում մոտ ապագայում պետք չէ սպասել։

«Եթե Բլինքենի մակարդակով նախաձեռնություն, ուղիղ զանգեր լինեն Երևան և Բաքու, գուցե իրավիճակը փոխվի, սակայն այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը փորձում է համաձայնագրի ստորագրման համար վերջին՝ իր համար բարենպաստ դրույթներն առաջ մղել առանց միջնորդների»,-ասաց Արեշևը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։